News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երբ քաղաքապետ Հայկ Մարությանը պրովոկացիա է անում, ձեռ է առնում ավագանու անդամներին նրանց ելույթների ժամանակ, եւ մարդիկ էմոցիոնալ իրավիճակում չեն կարողանում զսպել եւ տրվում են սադրանքին, բնականաբար, սկսողը քաղաքապետն է, բայց կարծում եմ՝ սադրանքին տրվողը իրեն պետք է հաշիվ տա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հայկ Մարությանը ծաղրել է «Լույսի» երեք անդամներին, հենց գիտեր «Կարգին հաղորդումում» ա»,-ասաց նա:

«Ինչպես ասվում է՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ով կտրվի այդ գայթակղությանը: Հիմա խորհրդարանում էլ ասենք, Միրզոյանը կամ Սիմոնյանը կարող է մի այնպիսի պրովոկացիա անի, որ ես մի այնպիսի բան անեմ, որ մ գործունեությունն անիմաստ դառնա այս ԱԺ-ում: Ես պետք է տրվե՞մ այդ սադրանքին: հետեւաբար այստեղ շատ կարեւոր է, որ լինի մեդիա հանրույթի գնահատականը եւ վերաբերմունքի վերաբերյալ: Երբ քաղաքապետը ծիծաղում էր, հռհռում էր ավագանու անդամի ելույթի վրա, մի կամերա ցույց տվե՞ց իրեն ծիծաղելուց: Ոչ մի կամերա ցույց չի տվել եւ մարդկանց մոտ եղել է ընկալում, որ ավագանու անդամն օդից խոսում է:

Այսօր թրենդը էն ա, որ թիրախավորվեն ավագանու անդամները եւ սրբադասվեն  իշխանության ներկայացուցիչները»,-հայտարարեց Մարուքյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»։ Մարուքյանը նշել է, որ պատճառն այն է, որ իրենք ազդեցություն չունեն «Լույս» խմբակցության վրա:

Նշենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն ունի երեք անդամ, որից միայն Դավիթ Խաժակյանն է ԼՀԿ-ից, մյուս երկու անդամները (Անի Խաչատրյան, Թեհմինա Վարդանյան) «Հանրապետություն» կուսակցությունից են:

Պարո՛ն քաղաքապետ, հերիք ա էլի տենց ցինիկ ծիծաղեք․ Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ