News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Դավիթ Խաժակյանն այսօր Երեւանի քաղաքապետարանի թիվ մեկ աստղն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Էդ մարդը (Դավիթ Խաժակյան-խմբ) բացահայտում է, որ Գագիկ Խաչատրյանը շենք է կառուցում, դրա դիմաց ծառայություն է մատուցվում քաղաքապետարանին, արձագանքը զրո: Էդ մարդը բացահայտում է, որ մարդկանց տանում-բերում են այնքան, մինչեւ շինթույլտվություն տան, դրա դիմաց բան են ուզում, արձագանքը հետեւյալն է՝ ասում են՝ բա ինչի՞ որեւ գործարար չի ասում, որ իրեն ասել են, որ ինքը նման բան անի: Այ քեզ բան: Կներեք, որ Խաչատրյան Գագոյի ընտանիքին չեմ կարողացել համոզել, որ ասեն՝ իրենցից զոռով են ուզել, որ էդ գործն անեն»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»։ Մարուքյանը նշել է, որ պատճառն այն է, որ իրենք ազդեցություն չունեն «Լույս» խմբակցության վրա:

Նշենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն ունի երեք անդամ, որից միայն Դավիթ Խաժակյանն է ԼՀԿ-ից, մյուս երկու անդամները (Անի Խաչատրյան, Թեհմինա Վարդանյան) «Հանրապետություն» կուսակցությունից են:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ