News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը կես ժամով հետաձգվեց։

Նախ դատական նիստը սկսվեց նախատեսվածից ուշ, որպեսզի Մանվել Գրիգորյանին բերեին դատական նիստին։

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ասաց, որ իրեն պաշտպանները հայտնել են, թե երբ պատրաստվել են ԲԿ-ից տեղափոխումն իրականացնել, Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է․ «Սակայն մեզ տեղեկացրել են՝ չի բացառվում, որ տեղափոխումը կիրականացվի»։

Դատարանը որոշեց կես ժամ ընդմիջում տալ, որպեսզի Մանվել Գրիգորյանը ներկայանա դատական նիստին։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոքարկել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին․ Վերաքննիչ դատարանը մերժեվ պաշտպանների բողոքը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործերը միմյանցից անջատվել են՝ դատարանի որոշմամբ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուսաղբյուր գյուղում տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի...
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ