News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում աննախադեպ ճնշում է գործադրվում փաստաբանների վրա, ինչի մասին վկայում են Ազգային անվտանգության ծառայության վերջին խուզարկությունները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 17-ին ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը ցայտուն ցուցադրում է այն, թե ինչպես չպետք է լինի պետական կառավարումը։ Նա նշեց, որ, չնայած դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին հեղափոխական կարգախոսներին, հասարակությունը չի դադարում շոկ զգալ իրավապահ համակարգի վրա ճնշումից։ «Առաջին նման ցնցումը եղավ մայիսին, երբ փակեցին դատարանների շենքերի մուտք ու ելքերը, ինչի հետեւանքով Հայաստանի բնակիչները մեկ օրով զրկվեցին իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։ Մենք տեսանք նաեւ, որ փաստը, որ դատավոր Դավիթ Բալայանին «գցեցին» ասֆալտին. ոչ մի հետեւանքի չհանգեցրեց։ Փոխարենը վկաները դարձանք Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի քաղաքական հետապնդման, որոնք միայն կրկնել էին վարչապետի «վնգստացող դատավորների» մասին արտահայտությունը։ Մենք տեսնում ենք նաեւ քաղաքական հետապնդում Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի հանդեպ»,- ընդգծեց Ալեքսանդր Կոչուբաեւը։

Փաստաբանը նշեց, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը «երբեք մինչ այդ նման խղճուկ վիճակում չի եղել», երբ ստիպված է զբաղվել, ըստ էության, քաղաքական, այլ ոչ թե իրավական գործունեությամբ։ Նրա խոսքով, եթե պետական ապարատում համակարգային կոռուպցիայի բացակայության մասին հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա դրան փոխարինելու է եկել համատարած անգրագիտությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Հայաստանի ԱԱԾ-ն կալանավորել էր երկու փաստաբանի յոթ հազար դոլարի հափշտակման համար։ Խուզարկությունից հետո փաստաբաններից մեկի տանը իրավապահները հայտնաբերել էին 6800 դոլար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ