News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պակիստանի նախկին նախագահ եւ վարչապետ Փերվեզ Մուշարաֆին դատարանը դատապարտել է մահապատժի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ըստ աղբյուրի տեղեկացման՝ դատարանը Մուշարաֆին մեղավոր է ճանաչել մի շարք մեղադրանքներով, որոնցից գլխավորը պետական դավաճանությունն է: Փերվեզ Մուշարաֆը մեղադրվում է 2007 թվականին անկարգությունների ժամանակ երկրում արտակարգ դրություն մտցնելու, ինչպես նաեւ սահմանադրության գործողությունը կասեցնելու մեջ: 2013 թվականին Մուշարաֆի դեմ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության մեղադրանքով:

Փերվեզ Մուշարաֆը իշխանության է եկել 1999 թվականին պետական հեղաշրջման միջոցով: Նա երկիրը ղեկավարել է 9 տարի, որից հետո կամավոր հրաժարական է ներկայացրել իմփիչմենթի ընթացակարգի սպառնալիքի հետ կապված: Դրանից հետո արտագաղթել է Մեծ Բրիտանիա եւ երկիր է վերադարձել միայն 2013 թվականին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Նույն տարի դատարանը Մուշարաֆին ցմահ արգելել է Պակիստանի տարածքում քաղաքական գործունեությամբ զբաղվել:

2007 թվականի աշնանը Պակիստանում տեղի էր ունեցել ահաբեկչությունների շարք, որոնք կազմակերպել էին իսլամականները: Պետության ղեկավար Փերվեզ Մուշարաֆը որոշում էր ընդունել երկրի տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին: Նա կասեցրել էր սահմանադրության գործողությունը, Գերագույն դատարանի աշխատանքը եւ արգելել էր ոչ պետական հեռուստա- եւ ռադիոընկերությունների հեռարձակումը: Իշխանությունները հատուկ ռեժիմի հայտարարումը պատճառաբանել էին երկրի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների ակտիվության աճով: Անկարգությունների հետեւանքով մահապատժի էր ենթարկվել ավելի քան 100 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ