News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի նոր կառավարությունը 34-ամյա վարչապետ Սաննա Մարինի գլխավորությամբ ստացել է խորհրդարանի վստահության վոտումը: Քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կառավարությանը վստահություն հայտնելու օգտին քվեարկել է 105 պատգամավոր, դեմ՝ 80-ը, պատգամավորների ընդհանուր թիվը 200-ն է: Քվեարկությունն անցկացվել է այն բանից հետո, երբ երկուշաբթի վարչապետը խորհրդարանին ներկայացրել է կառավարության աշխատանքի ծրագիրը: Ծրագիրը նույնն է մնացել: Դրա գլխավոր նպատակը բնակչության բարեկեցության բարձրացումն է, սոցիալական ոլորտի եւ կրթության ֆինանսավորումը, նոր աշխատատեղերի ստեղծումը:

Մեկ շաբաթ առաջ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն նշանակել է երկրի կառավարության նոր կազմը: Դեկտեմբերի 3-ին իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անտտի Ռիննեն փոստի աշխատկիցների երկշաբաթյա գործադուլի պատճառով սկանդալի ֆոնին կառավարության հրաժարականի մասին դիմում էր ներկայացրել նախագահին, որն ընդունվել էր:

Բացի այդ կուսակցությունից, կառավարության կազմում են «Ֆինլանդական կենտրոնի», «Կանաչների միության», «Ձախական միության» եւ Շվեդական ազգային կուսակցության ներկայացուցիչները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ