News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախում սկսել են մասսայական հավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի:  Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պետռեգիստրից անհիմն հանելու հարցով դեկտեմբերի 19-ի դատական նիստի նախօրեին նախկին զորահրամանատարի համակիրները պահանջում են դատարանի արդար որոշում եւ Արցախի իշխանությունների գործողությունների անօրինության ճանաչում: Անհանդուրժողականության ալիքը բարձրացել է դատարանի աշխատակիցների ներքին խոհանոցային այն խոսակցություններից, թե դատական համակարգի վրա ճնշումների պատճառով դատարանը ստիպված կլինի որոշում կայացնել ոչ հօգուտ Ս. Բաբայանի:

Հիշեցնենք, որ ԱՀ իշխանությունների անօրեն գործողությունները պարզ դարձան 2019 թվականի փետրվարին, երբ Ս. Բաբայանը հայտարարեց 2020 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության վերաբերյալ: Պարզվել է, որ նախկինում ԱՀ իշխանությունների թելադրանքով ոստիկանությունը, առանց իրավական հիմնավորման, Ս. Բաբյանին հանել է հաշվառումից՝ զրկելով նրան քաղաքացիությունից:

Սա իր հերթին անհնար է դարձրել Ս. Բաբայանի առաջադրումը նախագահական ընտրություններին, քանի որ, ըստ օրենքի, ԱՀ նախագահ կարող է դառնալ միայն Արցախի քաղաքացին:

«Կոչ եմ անում իմ բոլոր համակիրներին ցուցաբերել զսպվածություն, չհավատալ տարաբնույթ ասեկոսեների եւ սպասել դատարանի որոշմանը: Ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ Արցախի ներկայիս իշխանությունները արժանապատվություն կցուցաբերեն եւ չեն գնա Սահմանադրության, օրենքի ու սեփական ժողովրդի դեմ հերթական հանցագործությանը»,- իրավիճակը մեկնաբանում է Ս. Բաբայանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ