
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի ընթացքում այսօր հանդիպել է ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանը գերազանց կազմակերպելու եւ ջերմ հյուրընկալության համար, այնուհետեւ գործընկերոջ հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հետաքրքրություն ներկայացնող թեմաներին եւ միջազգային համագործակցության ոլորտում առկա խնդիրներին:
Ռուստամ Բադասյանն ու Հարիբ Սաիդ ալ-Ամիմին փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: