News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 16-ին, դռնփակ նիստում բավավարել է ավագ քննիչի միջնորդությունը եւ 46-ամյա Իսահակ Ազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ազարյանը նախկինում 6 անգամ եղել է դատապարտված եւ բանտում ավեի շատ հայտնի է եղել «Բերդի կռիս» մականվամբ եւ Արարատի մարզի ոստիկանության, Արարատի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից վնասաձերծվել էր այն տան մեջ, որտեղից փորձել էր գողություն կատարել:

Նշենք, որ դեկտեմբերի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի պատուհանի վրա ոտնահետքեր կան եւ բնակիչներով տունը շրջափակել են, քանի որ ունեն կասկածներ, որ ներսում գող կա:

Ոստիկաններն ու քաղաքացիները մտնելով տուն, այնտեղ ամեն ինչ հայտնաբերել էին տակնուվրա արած, իսկ ներսում բռնել էին գողին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված տան բնակիչ, 50-ամյա Գեւորգ Գեւորգյանը այդ պահին տան անդամների հետ բացակայելիս էին եղել տնից, իսկ գողը, օգտվելով այդ առիթից, փորձել էր թալանել տունը:

Տանտիրուհին, ով հրաժարվել էր տեսախցիկի առջեւ խոսել, ասել էր. «Մի քանի ժամով տնից բացակայեցինք, մեկել հարեւանները զանգեցին, թե՝ խաբար ես, ձեր տուն գող է մտել: Մինչեւ կհասնեինք տուն, արդեն համագյուղացիներս գողին վնասազերծել էին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ