News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Boeing Co-ն հունվարին կկանգնեցնի իր 737 MAX բեսթսելերի արտադրությունը, որի շահագործումը դադարեցվել է երկու աղետներից հետո։ Դա ավիաարտադրողի հավաքագծի աշխատանքի՝ 20 տարվա ընթացքում ամենամեծ դադարեցումն է, տեղեկացնում է Reuters-ը։

Boeing-ը տեղեկացրել է, որ չի կրճատի 12 հազար աշխատակիցներից ոչ մեկին Սիեթլի գործարանից, որտեղ հավաքվում են օդանավերը։

Բայց այդ քայլը, հավանաբար, կունենա հետեւանքներ եւ կարող է բացասաբար ազդել ինչպես ընկերության մատակարարումների գլոբալ շղթայի, այնպես էլ ԱՄՆ տնտեսության վրա։

Դադարեցման մասին որոշումն ընդունվել է տնօրենների խորհրդի երկօրյա նիստում, այն բանից հետո, երբ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հրաժարվեց հավանություն տալ մինչեւ 2020 թվականը օդանավի թռիչքների վերականգնմանը։

737 MAX-ների շահագործումը դադարեցվել է մարտին, Ինդոնեզիայում եւ Եթովպիայում երկու ավիաաղետներից հետո, որոնց հետեւանքով զոհվեց 346 մարդ։ Ներկա պահին թռիչքների արգելքը ավիաարտադրողի վրա ավելի քան 9 մլրդ դոլար է նստել։

Արտադրության դադարեցման մասին որոշումը գործնականում ոչ մի անսպասելի ազդեցություն չի գործի ավիաընկերությունների վրա, որոնք ավելի վաղ արդեն բախվել էին մատակարարումների կանգնեցմանը։ Նրանցից շատերը ստիպված էին չեղարկել չվերթերը կամ լիզինգով վերցնել ավելի հին մոդելներ։

Բայց դա կարող է հարվածել ԱՄՆ տնտեսությանը։ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռիք Լարսենը Boeing-ի որոշումն անվանել է «ջախջախիչ հարված նրա աշխատակիցների ու  շրջանի տնտեսության համար»։

Boeing-ը չի տեղեկացրել, թե որքան ժամանակ կարող է տեւել հավաքման դադարեցումը՝ ընդգծելով, որ դա կախված է FAA-ից։ Կանխատեսելու նախորդ փորձերը, թե երբ կարող է 737 MAX-ը վերադառնալ շարք՝ ծրագրային ապահովման մեջ փոփոխություն մտցնելուց հետո, առաջ բերեցին ամերիկյան կարգավորողի կտրուկ արձագանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ