
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր դեկտեմբերի 17–ին, ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին: Հանդիպմանը խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների, այդ թվում՝ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային տարբեր միջոցառումների մասին: