News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չնայած «Թավշյա հեղափոխության մեղրամիսն» ավարտվել է եւ Հայաստանի կառավարությունը լծված է առօրյա աշխատանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության աստիճանը հայ հասարակության շրջանում աննախադեպ է մնում: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԱՄՆ-ի Հանրապետական միջազգային ինստիտուտի Եվրասիայի տարածքի պատասխանատու Սթիվեն Նիքսը: Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից Հայաստանի հանրային կարծիքի հետազոտության համաձայն, Փաշինյանի աջակցության աստիճանը Հայաստանում 76 տոկոս է կազմում. «Նախկին խորհրդային տարածքում ցանկացած ղեկավար, ցանկացած առաջնորդ ամեն ինչ կաներ նման բարձր վարկանիշի համար»:

Նիքսի խոսքով, վարչապետի եւ կառավարության բարձր աջակցությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում վարչակազմի գործունեության աջակցության կարեւորագույն ցուցանիշն է. «Մեր հարցման առավել կարեւոր բացահայտումներից մեկը լավատեսությունն է, որ տիրում է հայ հասարակության շրջանում: Հայաստանցիների 70 տոկոսը լավատես են իրենց երկրի ապագայի նկատմամբ: Մենք հարցումներ ենք անցկացնում հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում եւ պետք է ասեմ, որ հայերի լավատեսության մակարդակը բոլորից բարձր է: Դա ինքնին ցնցող է»:

Միեւնույն ժամանակ, քաղաքացիները գիտակցում են, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական եւ տնտեսական իրական բարեփոխումներ, ժամանակ է պահանջում, նշում է Սթիվեն Նիքսը. «Ըստ մեր ստացած արդյունքների, ժողովուրդը պատրաստ է այս կառավարությանը տալու ժամանակ այս խնդիրները կարգավորելու համար»:

Հանրապետական միջազգային ինստիտուտի ներկայացուցչի կարծիքով, այն փաստը, որ նախկին իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերի աջակցությունը ցածր մակարդակի վրա է մնում, վկայում է մեկ բանի մասին՝ գործող իշխանություններին հաջողվում է լիարժեք կապ պահպանել հասարակության հետ.

«Գործող կառավարությունը շատ արդյունավետ է հաղորդում իր ասելիքը եւ ծրագրերը քաղաքացիներին, ինչի մասին վկայում են տվյալները: Իսկ ահա նախկին իշխանությունների ուղերձը արձագանք չի գտնում քաղաքացիներիշրջանում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ