News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելն անպատիվ գործ է, չի բխում մեր պետության շահերից, վնասում է պետության վարկին, խարխլում է դատական համակարգը եւ ի վերջո, իշխանության այս սեւեռումը չի բերում հանրային համերաշխության, թույլ չի տալիս կենտրոնանալ իրական օրակարգերի վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի մոտ 100 գործիչներ հանդես եկան հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. «Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին: Նաեւ հույս էին հայտնում, որ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա:

Այս մոտ 2 ամսվա ընթացքում Հայաստանում, Արցախում, համացանցում նախաձեռնվեց ստորագրահավաք այդ հայտարարության տակ, եւ այսօր արդեն մոտ 60 հազար քաղաքացու ստորագրություն կա: Սակայն իշխանության դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, շարունակում են նույն անհեռանկար գործելաոճը: Այսօր մեր հանրության լարվածության պատճառներից մեկը «Մարտի 1»-ի գործի շուրջ ընթացող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը: Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որեւէ կապ չունի 10 զոհերի հանգամանքների բացահայտման հետ»,-ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որեւէ քաղաքացու, ոչ էլ պետությանը. «Այս վիճակից պետք է դուրս գալ: Ամենապարզ ելքը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է: Իշխանությունը դա չի անում՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ: Մնում է երկրորդ ճանապարհը՝ խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային, քաղաքական պահանջ: Արձագանքելով 60 հազար քաղաքացիների պահանջին, ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակը Ռ. Քոչարյանի ազատությունն է»,-ասաց նա` հավելելով, որ մոտ 12 հազար ստորագրություն հավաքվել է Արցախում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ