News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օֆելյա Հարությունյանը եւ Մեթյու Յալդեզյանը կիսում են 2.000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակն իրենց ազդեցիկ առաջին էջերի համար 

Creative Armenia-ն ուրախ է հայտարարել իր «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի երկու հաղթողներին՝ հովանավորված Ucom-ի կողմից։ Մեթյու Յալդեզյանը եւ Օֆելյա Հարությունյանը կիսում են 2.000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը «Creative Armenia»  անվանումով երեւակայական ֆիլմի իրենց ազդեցիկ սցենարների առաջին էջերի համար։ Պատվավոր հիշատակումներն են՝ Անդրե Ավանեսյանը, Իրեն Ստեփանյանը, Ջեյսոն Լեսկին եւ Նոյ Մեղերյան Բարթելը։

«Մենք բազում տպավորիչ սցենարներ ենք ստացել աշխարհի տարբեր կողմերից», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Սակայն այս երկու էջերը առաձնացան իրենց սրաթափանցությամբ եւ ուժով։ Դրանք  տպավորիչ կերպով ներկայացրին հերոսներին, տվեցին հաջորդող պատմության գրավիչ ակնարկներ եւ ստիպեցին մեզ ցանկանալ կարդալ հաջորդ էջերը»։

Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Թատրոնի, ֆիլմի եւ հեռուսատեսության դպրոցի մասնագիտական ծրագրերի դոցենտ Մեթյու Յալդեզյանը ներկայացրեց տպավորիչ հերոսի, որը խճճված էր Լիթլ Արմենիայի «համառորեն խաչվող փողոցների խուրցի մեջ»։

Հայաստանում ծնված կինոռեժիսոր Օֆելյա Հարությունյանը կյանքի է կոչել մի շարք ֆիլմեր, որոնք էկրանավորվել են խոշոր կինոփառատոններում, ինչպիսիք են՝ «Sundance»-ը, «TIFF»-ը եւ «Raindance»-ը։ Նա նաեւ արտադրել է ֆիլմեր Ալեքս Գիբնիի եւ «HBO»-ի համար։ Նրա «Creative Armenia»-ի սցենարի առաջին էջը վերհանեց հին, կամ գուցե նոր, երեւանյան կրկեսի երազանքներն ու փոշին։ 

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը Creative Armenia-ի եւ Ucom-ի երրորդ համագործակցությունն է՝ հաջորդելով «Ստվերների արվեստ» լուսանկարչության մարտահրավերին եւ «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերին։

«Ucom ընկերության անունից շնորհավորում եմ հաղթողներին եւ բոլորովին չեմ զարմանում, որ նրանք երկուսն են», — նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Տաղանդավոր ու ստեղծարար մարդիկ մեր երկրում շատ են, եւ ես ուրախ կլինեմ, երբ նոր սերնդի սցենարիստները, ռեժիսորները, դերասանները շարունակեն աշխատել ու միջազգային ասպարեզում հաջողություններ ունենան»։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար մտքին։

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ միասին իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:

Ստեղծարարար մարտահրավերի մասին ավելին իմանալու համար այցելեք  կայքէջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը Հայաստանի համայնքներում
9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով...
Ամենաշատ