News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«Մարդու իրավունքների միջազգային պաշտպաններ» կազմակերպությունը մեղադրել է Apple, Google, Microsoft, Dell եւ Tesla ընկերություններին երեխաների աշխատանքը շահագործելու մեջ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կոբալտ արդյունահանելիս, տեղեկացնում է CNN-ը։

Մարդու իրավունքների պաշտպանները դաշնային հայց են ներկայացրել նշյալ ընկերությունների գործողությունների դեմ Վաշինգտոնի օկրուգի դատարանում, որտեղ գտնվում է կազմակերպության շտաբը։

Բողոքում, մասնավորապես, նշվում է, որ ընկերությունները «գիտակցաբար շահույթ են ստացել մանկական աշխատանքի դաժան եւ կոպիտ շահագործումից» ծայրահեղ վտանգավոր պայմաններում կոբալտ արդյունահանելիս։

Հայցում նաեւ նշվում է, որ պատասխանողները «երկար ժամանակ» տեղեկացված են եղել այն մասին, որ Կոնգոյի լեռնահանքային սեկտորը «կախված է երեխաներից», իսկ կոբալտի արդյունահանումը այս շրջանում ԱՄՆ աշխատանքի նախարարության կողմից համարվում է բարիք, որն արտադրվում է մանկական կամ հարկադրական աշխատանքի շահագործման միջոցով։

Հայցում, որի տեքստը մեջբերել են մի շարք լրատվամիջոցներ (The Washington Post, The Guardian), նշվում է նաեւ, որ այդ երեխաների ընչազուրկ վիճակը լայնորեն լուսաբանվել է մամուլում։

Կոբալտը գրեթե բոլոր վերալիցքավորվող էլեկտրոնային գաջեթների կուտակիչների հիմնական լիթիում-իոնային բաղադրիչն է։ Կոբալտի երկու երրորդը երկրագնդում արդյունահանվում է հենց Կոնգոյում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ՎՈՅԱԺ 30» ինտերնետը ռոումինգում՝1000 ՄԲ-ը 1500 դրամով
Ընդամենը 1500 դրամով կարելի է ակտիվացնել ռոումինգում օգտագործման 30-օրյա ժամկետով...
Հայաստանում ակադեմիական քաղաքը կսկսի գործել 2030-ին. Ժաննա Անդրեասյան
Անդրեասյանն ասաց, որ այժմ քննարկվում է, թե որ փուլում ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն...
Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումը կարող է տևել 20-30 տարի և կարժենա 5,7 միլիարդ դոլար
Վերջնական հատակագծի հաստատումը սպասվում է մինչև տարեվերջ, իսկ առաջին...
Իշխանությունը դժգոհություն չի ունեցել իմ աշխատանքի հետ կապված. Ավետ Պողոսյանն իրեն պաշտոնից ազատելու մասին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ...
Երևանում կայացել է 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով 2-րդ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությունը (ֆոտո)
Այս տարի ավելացել են ևս 3 անվանակարգեր։ «Խաղային լավագույն ձեռքբերում» է համարվել «PopOK Gaming»-ի  «FastMaster»-ը։ «Լավագույն արկադային խաղ է» «Gaming Corps»-ի «Mr․ First Mines»-ը...
Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է  Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին 
Թվային տեխնոլոգիաներն այսօր անհրաժեշտություն են բոլոր ոլորտներում...
Ամենաշատ