News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին։

Նախարար Պապիկյանը կարեւորելով միջոցառման ձեւաչափը՝ շեշտել է, որ փախստականների 85 տոկոսը ներկայումս հյուրընկալվում են ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում հյուրընկալող երկրների սոցիալական ապահովության համակարգերի համար։ «Հետեւաբար մենք մեծապես կարեւորում ենք Համաշխարհային հռչակագրի այն դրույթները, որոնք առնչվում են հյուրընկալող պետությունների բեռի թեթեւացմանը եւ փախստականների ինքնուրույնության ու կարողությունների զարգացմանը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը համալիր կերպով վերանայում է փախստականների, տեղահանված անձանց եւ երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականությունը՝ շեշտադրելով ինչպես պետական եւ հասարակական կառույցների համակարգված աշխատանքը, այնպես էլ նշված խմբերի ինքնուրույնության զարգացումը։ «Այս դրույթն ընկած է նաեւ 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության եւ երկրի զարգացման մեր ներկայիս տեսլականի հիմքում՝ անհատական ջանքն ու պատասխանատվությունն են, որ ապահովում են առաջընթաց»,-նշել է նախարարը։

Նախարար Պապիկյանի խոսքում նշվել է նաեւ 1988-1992 թվականներին Ադրբեջանում հայերի էթնիկ զտումների արդյունքում տեղահանված շուրջ 400 000 փախստականների մասին, որոնք այդ ժամանակահատվածում կազմել են Հայաստանի բնակչության շուրջ 12 տոկոսը։ «Նշված բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները շարունակաբար եղել են մեր կառավարության ուշադրության կենտրոնում»,-ասել է նա՝ վկայակոչելով կառավարության՝ նոյեմբերի 21-ի որոշումը, որով ապահովվում է դեռեւս բնակարանային խնդիրներ ունեցող շուրջ 900 փախստական ընտանիքներից 112-ի բնակարանի խնդիրը։ «Այս փաստը ցույց է տալիս, որ մենք հանձնառու ենք այդ անձանց ամբողջական ինտեգրումն ապահովելու հարցում»,-ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը խոսել է նաեւ Սիրիայից եկած 22 հազար փախստականների մասին, որով հայաստանը դարձել է մեկ շնչի հաշվով Սիրիայից ընդունած փախստականների թվով երրորդ երկիրը եվրոպական տարածաշրջանում։ «Նրանցից շատերն այն հայերի սերունդներն են, որոնք ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայիում տեղի ունեցած ցեղասպանության հետեւանքով։ Մենք մեծապես գնահատում ենք Սիրիայից փախստականների ձեռնարկատիրական ձիրքը եւ այն սոցիալ-տնտեսական ներդրումը, որ նրանք ունենանում են Հայաստանի զարգացման գործում։ Միաժամանակ կցանականայի կոչ անել միջազգային գործընկեր կառույցներին եւ պետություններին ավելացնել օժանդակությունը Սիրիայից փախստականների ինտեգրման համար»,-ասել է նա։

Խոսքի ավարտին նախարար Պապիկյանն ավելացրել է , որ ՀՀ-ն հյուրընկալում է նաեւ տեղահանված անձանց Իրանից, Իրաքից, Աֆղանստանից եւ առավել փոքր թվերով աֆրիկյան եւ ասիական այլ տարածաշրջաններից՝ տրամադրելով նրանց պաշտպանություն եւ անվտանգ կյանք սկսելու հնարավորություններ։

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է 2018թ-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հաստատված Փախստականների համաշխարհային հռչակագրի շրջանակում։ Ֆորումը հնարավորություն կտա պետություններին փախստականության խնդիրների լուծման միջազգային սկզբունքներն ավելի գործնական դարձնելու եւ դրա ուղղությամբ ճշգրիտ քայլեր ձեռնարկելու։ Քննարկումները նպատակաուղղված են ընդունող համայնքների բեռը թոթափելուն եւ փախստականների ինքնաբավությունը խթանելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ