News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին Էդիռնե նահանգից պատգամավորության թեկնածու է առաջադրել «Հզոր Թուրքիա» կուսակցության նախկին նախագահ հայ հանրությանը քաջածանոթ Թունա Բեքլեւիչին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թունա Բեքլեւիչը հայտարարել է, թե «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների թեկնածուների ցուցակը շատ ուժեղ դեմքերով է համալրված։ «Այդ ցուցակում փորձառությունն ու երիտասարդությունը միացվել են իրար»,-ասել է Բեքլեւիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական բոլոր լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր համակիրների հետ, ի նշան բողոքի, խախտել են սահմանը եւ մտել Հայաստան։ Այնուհետ,  Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մի քանի թուրք գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանը:

Այս դեպքից օրեր անց նրանք ժամանեցին Հայաստան եւ նույն օրը հրավիրվեցին ԱԱԾ։  Հայաստանի ԱԱԾ-ի կողմից հիշյալ դեպքի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածվել, որտեղ նշվել էր, թե Թունա Բեքլեւիչը եւ Բայբարս Օրսեքը հրավիրվել են ԱԱԾ պարզաբանումներ տալու, որտեղ նրանց զգուշացվել է, որ անընդունելի է նման վարքագիծն ու անպատասխանատու հայտարարություններ անելը եւ առաջարկվել թուրք գործիչներին լքել Հայաստանի տարածքը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ