News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում հարկային արտոնություն տվեց երկու ընկերությունների:

Մասնավորապես, որոշվեց բավարարել «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  «ԱՍԷԴԼ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներնօգտագործվելու են այլումինե, մետաղապլաստե տարատեսակ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության համար, ապակու (թրծում, լամինապատում, անցքերի փորվածքներ, եզրերի հղկում), մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների արտադրություն: ՀՀ-ում առաջին անգամ իրականացվելու է էներգախնայող ապակիների մշակում։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 870 մլն դրամի կապիտալ ներդրում (տարածքների ձեռքբերում և վերանորոգում, նոր սարքավորումների ձեռքբերում): Ներկայումս առկա է 170 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 80-100 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 7.5 մլրդ դրամ, որից 3.5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7,559,830,800 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 869,558,634 դրամ:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ բավարարեց նաեւ «ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» ՓԲԸ-ի նմանատիպ հայտը:

«ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են ապակեմանրաթելային խողովակների արտադրության համար (Կոտայքի մարզ)։

Արդեն իսկ իրականացվել է 4.8 մլրդ դրամի ներդրում` գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման նպատակով ձեռք բերված սարքավորումների համար: Տեղադրվել են խողովակների արտադրության երկու հոսքագիծ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 10.7 մլրդ դրամի ներդրում ցանկում նշված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 13 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10.7 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է  914 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը սպառողական վարկերի վերադարձման առումով ամենառիսկայինն է. Վահե Էնֆիաջյան
Պատգամավորն առաջարկում է վերանայել վարկերի մարման քաղաքականությունը...
Դրամն սկսեց ամրապնդվել. դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ եվրոն էժանացել է ավելի քան 7.7 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Տնտեսվարող սուբյեկտը թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը. ՊԵԿ-ը՝ «լայվ» մտած անհատ ձեռնարկատիրոջ մասին
Տեղեկացնում ենք, որ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 1 (Արաբկիրի) բաժնի կողմից իրականացված ռիսկերի տեսողական նույնականացումների…
2020 թվականին ՀՀ-ում տնտեսական աճը կորոնավիրուսի պատճառով կդանդաղի մինչեւ 2.2 տոկոս. ԱԶԲ-ի կանխատեսումը
2021 թվականին այն կհասնի 4.5 տոկոսի` 2019 եւ 2020 թվականներին մեկնարկած բարեփոխումների շնորհիվ...
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության աջակցության միջոցների համալիրը
Նա պարզաբանեց, որ մինչեւ ապրիլի 1-ը պետությունն առաջարկում է դրամային վարկավորում...
Աջակցության ինչպիսի՞ միջոցներից կարող են օգտվել բիզնեսի սկսնակները Հայաստանում
Հայաստանում բիզնեսի սկսնակներին կարող են Ներդրումային աջակցության հիմնադրամի կողմից առանց գրավի մինչեւ 5 միլիոն դրամ երաշխիքային վարկեր առաջարկվել...