News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կատարվածը ակնհայտորեն գողություն չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն ներխուժելու դեպքը։

«Սա ակնհայտ գողություն չէ, քանի որ առաջին հայացքից որևէ իր տարված չէ, բացված են միայն դարակները: Սա ակնհայտ վախեցնելու, լրատվամիջոցին ճնշելու մոտեցում է։ Փաստ է, որ ինչ-որ բան են փնտրել, բացված են բոլոր դարակները, իմ աշխատասենյակը տակնուվրա է արված, ես ամեն ինչ այս պահին կարող եմ կասկածել»,-ասաց նա։

Օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ԱԺ պատգաավոր Թագուհի Թովմասյանն իր հերթին ասաց, որ կասկածներ ունի, որ սա էլ աղբյուր փնտրելուն ուղղված գործողություն է․  «Առաջին դեպքում վերծանել են Քնար մանուկյանի 1,5 ամսվա հեռախոսային խոսակցությունները, իսկ այս երկրորդ գործողությունը նման է աղբյուր փնտրելուն, բայց կդժվարանամ ասել՝ արդյոք սա աղբյուր փնտրելու գործողություն էր։ Ինձ համար շատ մտահոգիչ է, որ լրագրողներն այս աստիճան թիրախավորված են, փաստորեն այնպիսի իրավիճակ է, որ լրագրողները ամեն նյութ գրելիս պետք է մտածեն՝ բա որ գան, բա որ ինձ նորից տանեն, բա որ ՀՔԾ-ում նորից ցուցմունք տամ»։

Թովմասյանի խոսքով՝ կտրել են խմբագրության մուտքի տեսախցիկների լարերը, ուստի այն ըստ էության չի տեսանկարահանել։

Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանել է՝ փորձելով պարզել, թե ով է եղել ինֆորմացիայի աղբյուրը, որը լրագրողին է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները:

««Ժողովուրդ» օրաթերթը ս/թ մարտի 14, 15, 16-ին հրապարակեց գործում որպես վկա ներգրավված և հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի, ՊՆ նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Մելքոնյանի և ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները: 

Այսօր գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ամենաշատ