Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:

Նրանք պարտավոր են ոչ միայն արագ բացահայտել կատարողներին և պատվիրատուներին, այլև քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական կլիմայի վերականգման համար:

Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու:

Իմ զորակցությունն եմ հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի ողջ խմբագրակազմին»: