Հայաստանի Ազգային ժողովում դեկտեմբերի 19-ին ընթանում է 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները եւ հանգամանքները հետաքննող հանձնաժողովի հերթական դռնփակ նիստը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Այս անգամ հանձնաժողով էր կանչվել Հայաստանի պաշտպանության նախարարության հրետանու վարչության նախկին պետ Ալբերտ Մարդոյանը։