News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը 2018-ի մայիսից Իրանի դեմ ավելի քան 90 տարբեր տեսակի սահմանափակող միջոց է ընդունել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«2018 թվականի մայիսի 8-ից, այսինքն՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրսբերման պահից, մինչ օրս Վաշինգտոնը 93 սահմանափակող միջոց է ընդունել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդպիսով երկրի տնտեսության վիճակը կայունացել է, իսկ տնտեսական ցուցանիշները բարելավվել են:

Ռոհանին նշել է, որ Իրանն արդեն 4 տասնամյակ գտնվում է պատժամիջոցների ներքո: «Ամերիկացիներն այժմ ծանր սահմանափակող միջոցներ են սահմանել՝ ձգտելով քայքայել իսլամական հանրապետությունը, սակայն Իրանում բարեփոխումներ են անցկացվում, եւ մեջլիսում ներկայացվել է բյուջեն, որը կախված չէ նավթից»,- ասել է նա:  

Իրանի տնտեսական իրավիճակը սրվել էր 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի դեմ պատժամիջոցներին վերադառնալուց հետո: Դրանից հետո Վաշինգտոնը բազմիցս սահմանափակող միջոցներ էր սահմանել Թեհրանի դեմ: Վերջին նման քայլն իրականացվել է դեկտեմբերի 11-ին, երբ ԱՄՆ ֆիննախն ընդլայնեց Իրանի դեմ պատժամիջոցային ցուցակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ