News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվելուց հետո երեկ՝ դեկտեմբերի 18-ի երեկոյան տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի հերթապահ բժիշկը:

Հերթապահ բժիշկը պատմեց, որ Ռազմիկ Աբրահամյանը հաճախ է սրտի գանգատներով այցելում «Արմենիա» ԲԿ. «Երեկ երեկոյան վիճակը կտրուկ վատացել է: Հիմա վերակենդանացման բաժանմունքում է»:

Նա պատմեց, որ այսօր քննիչը եկել է ԲԿ՝ հիվանդին հարցաքննելու, սակայն հիվանդի վիճակի ծանր լինելու պատճառով քննություն չի իրականացվել. «Իր բժիշկը տեղեկանք տվեց՝ առայժմ հնարավոր չէ, որ նա մասնակցի քննությանը»:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել էր երեկ՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։ Գործով ձերբակալվել է նաեւ իր տեղակալ Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը եւ եւս մեկ քաղաքացի:

Տպել
Ամենաշատ