News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Facebook-ը քննում է ավելի քան 267 մլն օգտատերերի անձնական տվյալների բազայից համացանց արտահոսքի մասին տեղեկությունը:

Comparitech վեբկայքի բլոգում հրապարակման համաձայն՝ տվյալների բազան բեռնման համար հասանելի է եղել անցյալ շաբաթ հաքերային առցանց ֆորումում:

«Մենք այս խնդիրն ուսումնասիրում ենք, բայց ենթադրում ենք, որ այդ տեղեկությունն, ամենայն հավանականությամբ, ստացվել է մինչեւ փոփոխությունները, որոնք մենք կատարել ենք վերջին մի քանի տարիներին, որ ավելի լավ պաշտպանենք օգտատերերի անձնական տվյալները»,- AFP-ին ասել է Facebook-ի ներկայացուցիչը:

Ըստ Comparitech-ի տեղեկությունների՝ անվտանգության փորձագետ Բոբ Դյաչենկոն հայտնաբոերել է տվյալների բազա, որը համընդհանուր հասանելի էր եւ պարունակում էր Facebook-ի օգտատերերի անունները, նրանց ID-ն եւ հեռախոսների համարները: Տեղեկության հրապարակումից հետո տեեկությունների բազան հինգշաբթի դադարել է հասանելի լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ