News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինաստանի կենտրոնական կառավարությունը երբեք եւ ոչ մի պատրվակով մյուս պետություններին թույլ չի տա միջամտել երկրի երկու հատուկ վարչական շրջանների՝ Հոնկոնգի եւ Մակաոյի ներքին քաղաքականությանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հայրենիքի հետ այս շրջանների վերամիավորումից հետո նրանց բոլոր գործերը դասվում են մեր երկրի ներքին հարցերին եւ արտասահմանից ոչ մեկին չի հաջողվի որեւիցե կանոն թելադրել,- շեշտել է նա՝ ելույթ ունենալով պաշտոնապես Չինաստանի կազմ Մակաոյի մտնելու 20-ամյակի առիթով: - Մենք ոչ մի պարագայում թույլ չենք տա, որ արտաքին ուժերը միջամտեն Հոնկոնգի եւ Մակաոյի գործերին»:

Սի Ցզինպինի խոսքով՝ Մակաոն մեծ առավելություն ունի, քանի որ այս քաղաքում օրգանապես համակցվում են արեւելյան եւ արեւմտյան մշակույթները: «Սա նպաստում է մշակութա-հումանիտար կապերի խորացմանը, հանգեցնում է մշակույթների փոխադարձ ներթափանցմանը»,- ընդգծել է Չինաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ