News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառում, որ Փհենյանը բլեֆ է անում՝ խոսելով Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսման վերջնաժամկետի մասին, որը նշանակված է տարեվերջին։

«Ես կարծում եմ՝ դա բլեֆ է։ Նրանք կարծում են, թե նախագահ (Դոնալդ Թրամփը) հուսահատ ցանկանում է գործարք կնքել, եւ եթե նրանք արհեստական ժամանակային սահմանափակում դնեն, ապա կկարողանան ավելի շահավետ գործարք ստանալ»,- ասել է Բոլթոնը NPR-ի հարցազրույցում։ «Բայց այս ամենը հյուսիսկորեական պիեսի մի մասն է։ Նրանք հաջողությամբ արեցին դա ամերիկյան երեք նախորդ վարչակազմերի հետ եւ ծրագրում են նույնն անել այս մեկի պարագայում»։

Նրա խոսքով՝Թրամփի վարչակազմը «մեծ սխալ» կկատարի, եթե, ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, իսկապես արգելափակի ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումները քննարկելու փորձերը, զգուշանալով Փհենյանին վշտացնելուց եւ բանակցությունները խափանելուց։ «Այս մոդելը մենք տեսնում ենք արդեն ավելի քան երեք տասնամյակ. հյուսիսկորեացիները հայտարարում են, որ պատրաստվում են հրաժարվել միջուկային զենք ստեղծելու իրենց ծրագրից, հատկապես շոշափելի տնտեսական շահի փոխարեն, բայց նրանք երբեք դա չեն անում»,- նշել է Բոլթոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ