News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ զինված ուժերը F-16 Fighting Falcon 372 կործանիչ կհագեցնի նորագույն ռադիոլոկացիոն կայաններով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ՊՆ-ին:

Northrop Grumman ընկերության հետ 1,008 մլրդ դոլարի պայմանագիր է կնքվել: Համաձայնագրի շրջանակում աշխատանքները պետք է ավարտվեն 2027 թվականի մայիսին:

F-16 բազմաթիրախային կործանիչն ԱՄՆ ՌՕՈւ հիմնական մարտական ինքնաթիռն է: World Air Forces 2020-ի տվյալներով՝ ԱՄՆ ՌՕՈւ-ն նման 790 ինքնաթիռ ունի: F-16 բազմաթիրախային կործանիչն ամենատարածված մարտական ինքնաթիռն է ողջ աշխարհում: 2019-ի դեկտեմբերի տվյալներով՝ աշխարհի բոլոր երկրների ՌՕՈւ-ներն ունեն նման 2280 ինքնաթիռ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ