News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարշալ Խալիֆա Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակը 72 ժամ է տվել Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ղեկավար Ֆայեզ Սարրաջին Տրիպոլի եւ Սիրտ քաղաքները լքելու համար: Այս մասին ասվում է ազգային բանակի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Միսրատի ուղղությամբ հարվածներն էլ ավելի կուժգնանան եւ կշարունակվեն առանց դադարի, եթե խմբավորումները դուրս չբերվեն Տրիպոլիից եւ Սիրտից ամենաուշը 3 օրվա ընթացքում: Վերջնաժամկետն ավարտվում է կիրակի օրը գիշերը 00:00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:     

2011 թվականին Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստացի դադարել է հանդես գալ որպես միասնական պետություն։ Այժմ երկրում երկիշխանություն է։ Արեւելքում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի կառավարումն է, արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված եւ Ֆայեզ Սարաջի գլխավորած ազգային համաձայնության կառավարությունը։ Երկրի արեւելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Խաֆթարի բանակի հետ, որն ապրիլից չի դադարեցնում Տրիպոլին գրավելու փորձերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ