News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրային համաձայնագրի հետ այլ հարցերը կապելու Կանադայի փորձը ձախողման է դատապարտված: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կոչը ԱՄՆ-ին՝ Չինաստանի հետ համաձայնագիրը չստորագրել մինչեւ Պեկինում կալանավորված կանադացիների ազատումը, փոխանցում է Reuters-ը:

Նախկին դիվանագետ Մայքլ Քովրիգը եւ բիզնեսմեն Մայքլ Սփավորը լրտեսության մեղադրանքով ձերբակալել էին անցյալ տարվա դեկտեմբերին:

Կանադայի կարծիքով՝ նրանց ձերբակալումը Չինաստանի հաշվեհարդարն է Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին դրանից ընդամենը 9 օր առաջ Վանկուվերում կալանավորելու համար: ԱՄՆ-ում նրան որոնում են Իրանի դեմ պատժամիջոցների խախտման մեղադրանքով:

Նշենք, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը հունվարի սկզբին պետք է ստորագրեն առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ