News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Համակարգային կոռուպցիան ՔԿՀ-ից վերացվել է, կան «մանր-մունր» գողեր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։

Քրեակատարողական ծառայության պետը խոսեց նաեւ ՔԿՀ-ում արգելված իրերի թմրամիջոցների հայտնաբերումների վերաբերյալ.

«Այդ մասով ակտիվ աշխատանքներ են իրականացվում, վիճակագրությունն այդ մասով վառ վկայում է։ Մեր կայքերում օպերատիվ կերպով ներկայացվում են արգելված իրերի հայտնաբերման ձախողված փորձերի, արտանետումների փորձերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Հանրությունը ժամանակին իրազեկվում է, եւ դա կանխարգելիչ բնույթ է ունենում։ Ասեմ, եթե նախկինում արգելված հեռախոսը դատապարտյալին քրեակատարողական «ծառայողների» կողմից հասցնելը նույնպես ունեցել է որոշակի դրույքաչափեր եւ այդ կոռուպցիոն մեխանիզմները գործել են։ Այսօրվա դեպքը վկայում է այն մասին, որ գրեթե բացառվել են այդ հնարավորությունները, քանի որ արտանետումով են փորձում հեռախոսները տեղ հասցնել եւ այդ փորձերն էլ ձախողվում է»։

Արթուր Գոյունյանը պատմեց, որ դատապարտյալներին հանձնուկներ հասցնելու տարբեր մեխանիզմներ են կանխվել.

«Ունեցանք նաեւ զավեշտալի դեպքեր՝ արգելված իրերի ներթափանցման, նույնիսկ աղավնիներով, դրոններով էին փորձել թմրամիջոցներ հասցնել դատապարտյալներին, նույնիսկ գյումրվա քյալլայի մեջ թմրամիջոց էին թաքցրել եւ որպես հանձնուկ ներկայացրել էին։ Նմանատիպ դեպքերը նույնպես բացառվել են»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ամենաշատ