News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում 20 տարի առաջ 603 հազար աշակերտ կար: Այժմ ընդհանուր առմամբ կա 370 հազար աշակերտ, եւ եթե հանենք 5 տարեկաններին եւ 11 ու 12 դասարանի աշակերտներին, ապա մնում է 300 հազար երեխա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Կրթության ոլորտում բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում հայտարարեց նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա նկատեց, որ այդ տարիների ընթացքում աշակերտների թիվը կրճատվել է գրեթե 2 անգամ: «20 տարի առաջ դասատուների թիվը հասնում էր 62 հազարի: Անցած տարի գրանցվել է ընդամենը 31.200: Ընդ որում, շրջանավարտների թիվը եղել է 58 հազարը, եւ դարձել է 25 հազար»,- հայտնեց Մանուկյանը՝ հավելելով, որ 20 տարի առաջ Հայաստանի յուրաքանչյուր 1000 բնակչին ընկնում էր 24 երեխա, իսկ այժմ այդ թիվն ուղիղ երկու անգամ կրճատվել է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ