News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 15-ին շրջանառությունից կհանվի սպանդանոցում մորթի սերտիֆիկատ չունեցող միսը։ Այս մասին այսօր «Սպանդանոցում անասունների մորթի անցման կարեւորությունը» համաժողովում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ բակային մորթից սպանդանոցներում մորթին լիովին անցման գործընթացը իրականացվում է 2017 թվականից, բոլոր շահագրգիռ կողմերը մանրամասն տեղեկացվել են  ինչպես հանդիպումների ժամանակ, այնպես էլ ԶԼՄ-ներից։ Այդ պատճառով ոչ մի ներողամտություն չի ցուցաբերվելու, հավաստիացրել է Ավետիսյանը։

«Մենք կոշտ վերահսկում կիրականացնենք, N5 ձեւ չունեցող միսը կհանվի շրջանառությունից։ Կսահմանվեն նաեւ պատժիչ միջոցներ այս պահանջը չկատարելու դեպքում»,- ասել է նա։ Բակային մորթը կթույլատրվի միայն կրոնական ծեսերի եւ անձնական օգտագործման համար, ասել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում սա եւս կհանվի, եւ երկրում անասունի մորթը կիրականացվի քաղաքակիրթ ձեւով։ Ավետիսյանը նշել է, որ մորթը մասնագիտացված արտադրամասերում մի շարք առավելություններ ունի։ Բարձրանում է պետական վերահսկողության մակարդակը մթերքի որակի եւ սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանության առումով։ Այս համակարգին լիակատար անցմամբ կլուծվի հիվանդ անասունների հարկադիր մորթի հարցը, որն այսուհետ կանցկացվի տեսչության հսկողության տակ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ