News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կրթությունն է ամեն ինչի սկիզբը եւ եթե մենք չունենքն իսկապես որակյալ, բարձր սանդղակի կրթություն, ապա ցանկացած ոլորտ ՀՀ-ում լինելու է խեղված, լինելու է կաղ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մի քանի ձեռքբերում արձանագրեմ. Դպրոցների ապաքաղաքականացում է եղել, բայց ես որեւէ երաշխիք չունեմ, ավելին՝ համոզված եմ, որ եթե հիմա իշխանությունը հանձնարարի դպրոցների ուսուցիչներին անել նույն բանը, ինչ որ անում էին տարիներ շարունակ՝ կլինի պատին նկարներ ճպպացնել, կլինի ընտրական հանձնաժողովում դզոտով կրծքով փակել քվեախցիկը, գերակշիռ մեծամասնությունը անելու է: Հանկարծ որեւէ մեկը չասի, թե չի անելու, որովհետեւ իր մծատելակերպում հեղափոխություն է տեղի ունեցել: Ոչ: Եթե ինչ-որ բան տեղի ունեցել է, ապա 5-8 տոկոսի մոտ»,-ասաց Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ կոռուպցիայի խնդրին՝ նշելով, որ կոռուպցիան բուհերում կատաղորեն դիմադրում է. «Այո, լավ է, որ վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները կրթական բարեփոխումների շուրջ: Իհարկե, հնչում են ծայրահեղ կարծիքներ՝ քանդել, փշրելուց մինչեւ պահպանել այն, ինչ կա: Ոչ պետք է ամեն ինչ քանդել, փշրել, ոչ էլ պետք է որպես նյութական մշակութային արժեք պահպանել այն, ինչ կա»:

Նա հավելեց, որ վերջերս որոշ «լժե-մոդեռնիստներ» արհեստական օրակարգ են առաջ բերում եւ փորձում դնել կևրթական համակարգի օրակարգում՝ հակադրելով ազգայինը ժամանակակիցին. «Իսկ ո՞վ է ասել, որ ազգայինը չի կարող լինել ժամանակակից: Ո՞վ է ասել, որ ժամանակակիցը եւ ազգայինը հականիշներ են:Քավ լիցի, ես անարխիստ չեմ, բայց հիմա ստիպված եմ մեջբերել անարխիստ Բակունինի մի միտքը, որի յուրաքանչյուր բառի տակ ստորագրում եմ. «Ժամանակակիցը հակաէսթետիկի ու այլասերվածության էպատաժային քարոզը չէ, եւ ավանդականը անախրոնիզմ չէ, հավատացեք: Քո ինքնության «ես»-ից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականներին, քո ինքնության հանդեպ հիստերիկ  բարդույթներ ունենալը բնորոշ է չկայացածներին: Ես այո, տոլերանտ եմ մինչ այն պահը, երբ չեն ներխուժում իմ անձնական տարածք առանց իմ թույլտվությունն ունենալու»:

Չի կարելի ավանդականը հակադրել ազգայինին եւ ինչ-որ իդիոտ տեքստեր արտաբերել տարբեր ամբիոններից, լժե-մոդեռնիստական անհեթեթագույն գաղափարներ ներարկել՝ ասելով, որ ամեն ինչ պետք է քանդենք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա խոսեց նաեւ դպրոցների մասին՝ նկատելով, որ ավագ դպրոցները դե յուրե կան, բայց փաստացի չեն կատարում իրենց գործառույթը. «Այդ դպրոցների աշակերտները մտածում են՝ ոնց փախնեն դպրոցներից, որ ռեպետիտորներ վարձն բուհերի քննություններին նախապատրաստվելու համար, որովհետեւ դպրոցներում ուսուցման մակարդակն աղետալի վատ է»:

Տպել
Ամենաշատ