News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Այս տարի հայոց լեզու առարկայից կենտրոնական քննության արդյունքներով 31 հազար դիմորդից 1686-ը անբավարար է ստացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, 19-20 միավոր ստացել է ընդամենը 152 աշակերտ. «հայոց լեզու, հայ գրականություն» առարկայից 4540 դիմորդից անբավարար է ստացել 1162-ը: Սա է դպրոցներում այդ առարկաների դասավանդման որակը՝ շատ ավելի ցածր, քան այլ առարկաների դեպքում է: Ես համաձայն եմ, որ բուհերում դասավանդման կիսակղերական մեթոդոլոգիան պետք է փոխվի: Պետք է մտածել այդ ուղղությամբ, բայց մտածենք այն ժամանակ, երբ դպրոցներում մենք չենք ունենա այս ողբերգական պատկերը: Երբ դպրոցներից դուրս եկած աշակերտը մեկ պարզ համադասական նախադասության մեջ չի անի 97 ուղագրական, 67 կետադրական մի էդքան էլ մտքի սխալ: Որ չեն ասի՝ Նապոլեոնը տորթ ա, Սասունցի Դավիթն էլ՝ արձան, Դեմիրճյանն էլ՝ փողոց»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա դրական համարեց, որ սկսել են բաց խոսել այս ոլորտում առկա խնդիրներից. «Բարեփոխել բառից ես ներվայնանում եմ, որովհետեւ այնքան ենք բարեփոխել, որ արդյունքում անընդհատ վատ բաներ են ստացել: Ոլորտը իսկապես որակյալ հիմքերի վրա դնելու համար սա շատ կարեւոր է»:

Տպել
Ամենաշատ