News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վերջին 30 տարում Հայաստանից հեռացել է 5-ից մինչեւ 19 տարեկան 170 հազար տղա: Այս մասին դեկտեմբերի 20-ին ԱԺ-ում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Կրթության ոլորտում բարեփոխումները: Առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

Քաղաքական գործիչը նշեց, որ երկիրը, փաստորեն, զրկվել է զինվորներից, ամուսիններից, արտադրողներից եւ հարկատուներից: Եվ ահա, հիմա այս մարդիիկ չկան: Նրանք մեր երկրի համար անհետացել են: Այս խնդիրը՝ արտագաղթի խնդիրը պետք է լուծել, այլապես մենք ոչ մի բան եւ երբեք չենք լուծի»,- հայտարարեց Մանուկյանը:

Ընդ որում՝ նա հավելեց, որ այս երիտասարդ տղաների զգալի մասը երկրից հեռանում է բանակում ծառայելուց խուսափելու հուսահատ փորձով: «Նրանք ցանկանում են խուսափել երկրի բանակում ծառայելուց, որն իրականում պատերազմական վիճակում է: Դա վատ է, թե լավ՝ եկեք որեւէ գնահատական չտանք: Սա պարզապես փաստ է»,- պարզաբանեց քաղաքական գործիչը՝ հավելելով, որ եղած խնդիրների մեծ մասը կհաջողվի լուծել ղարաբաղյան հիմնախնդրի «արժանապատիվ» լուծումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ