News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Տեսա ֆեյսբուքյան հայտնի լուսանկարը, որտեղ երեխան կոչ էր անում իր լուսանկրաով արյուն հանձնել, դոնոր լինել, մի անգամաից մտածեցի, որ պետք է անեմ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն այցելած վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ մինչեը ներս մտնելը հետաքրքրվել է, թե ինչի պակաս կա հիվանդանոցում։

«Պարզվեց, որ բուժման գործընթացները բարդացել եւ խստացել են, դրա համար արյան բանկում ավելի շատ արյուն կուտակելու կարիք կա, քան սրանից առաջ։ Ես պատրաստ եմ ժամանակ առ ժամանակ սա անել, համոզված լինելով, որ կօգնեմ մեկ այլ մարդու բուժման ընքացքին, կյանքը փրկելուն։ Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, հայրենակիցներին ժամանակ առ ժամանակ նույն բանն անել»,– ասաց Աննա Հակոբյանը։

Ձեր արյան կարգը գիտե՞ք հարցին, Հակոբյանը պատասխանեց. «Չգիտեմ։ Լավ չգիտեմ ճիշտն ասած, բայց կարծում եմ կպարզենք»։

Լրագրողները Հակոբյանից հետաքրքրվեցին, թե սա առաջին անգամ է, երբ արյան դոնոր է դառնում. «Ես փաստագրական տվյալները լավ չեմ հիշում, կարծում եմ նման մի դեպք էլ է եղել, բայց, որ հարցնեք, ե՞րբ, ո՞ր թվականին եւ ինչո՞ւ, չեմ կարող հիշել, այդքան էլ համոզված չեմ, բայց կարծես մի անգամ էլ է եղել»։

Այնուհետեւ պատասխանելով լրագրողների հարցերին, Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ