News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2019 թվականին ՔԿՀ-ներից փախուստի դիմած դատապարտյալների դեպքերի քանակը նույնն է, սակայն մտահոգիչ է, որ անցած տարի փախուստի ավարտված դեպք չի գրանցվել, իսկ այս տարի գրանցվել է երկուսը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։

Քրեակատարողական ծառայության պետի խոսքով՝ անցած տարվա համեմատ նվազել են ենթադրյալ հանցանք կատարած անձանց քանակը. եթե անցյալ տարի եղել են 14-ը, այս տարի՝ 6-ն են։

Արթուր Գոյունյանը ներկայացրեց վերջին 3 տարվա կտրվածքով դատապարտյալների կողմից փախուստի եւ փախուստի փորձ կատարելու վերաբերյալ վիճակագրություն.

«2017 թվականին արձանագրվել է 6 դեպք. փախուստի՝ 2 փորձ եւ 4 փախուստ, որից 4-ը տեղի են ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 1 փախուստի փորձը՝ «Արթիկում» եւ 1-ն էլ՝ «Վանաձորում»։ 2018 թվականին արձանագրվել է 5 փախուստի փորձի դեպքեր, հաջողված փախուստի դեպք չի գրանցվել։ 2019 թվականին ունեցել ենք 5 փախուստի դեպք՝ 6 անձի մասնակցությամբ, որոնցից 2-ը ավարտված փախուստի դեպքերն արձանագրվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 1 փախուստի փորձ կրկին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ 2 փախուստի դեպք՝ «Աբովյանում»։ «Աբովյանի» ՔԿՀ-ից փախուստի դիմածները կանայք էին, մի դեպքում՝ մեխով փորվածք էին կատարել խցի պատի մեջ, մյուս դեպքում՝ մի կին մկրատի ծայրով քարի ամրացման ցեխի շաղախն էր քերել, քարը տեղահան էր արել, ճաղավանդակը թուլացրել էր եւ պատրաստվում էր փախուստի դիմել։ 2019 թվականին, նախկինում բազմիցս դատապարտված, ներկայումս սուտ մատնության համար կալանավորված անձը, որը ստացիոնալ բուժման մեջ է գտնվում «Արմենիա» ԲԿ-ում, հիվանդասենյակի սանհանգույցի պատուհանից դիմել է փախուստի. 1 օր անց անձը հայտնաբերվել է։ Նախկինում 7 անգամ դատապարտված անձը, որը պահվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հիվանդանոց տեղափոխվելու նախապայմաններ ստեղծելու համար մետաղական լարով վնասել էր վիզը, տեղափոխվեց հիվանդանոց։ Օգտվելով ՔԿՀ-ի 3 աշխատակիցների ոչ պատշաճ կազմակերպումից՝ գիշերը հիվանդասենյակից դիմել էր փախուստի։ 10 օր շարունակ ԱԱԾ-ի եւ ոստիկանության աշխատակցիների հետ աշխատելով «Մաուգլի» մականունով անձին հայտնաբերեցինք եւ հետ վերադարձրինք ՔԿՀ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ