News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին մեղադրել է այն բանում, որ նա իր վարքագծով ձգտում է թշնամանք եւ ծայրահեղականություն սերմանել: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Պոմպեոյի վարքագիծը չի համապատասխանում արտաքին գործերի նախարարի մակարդակին, փոխանցում է Mehr-ը:

«Պոմպեոն կեղծ եւ չար կազմակերպության (ԿՀՎ) ղեկավարումից անցել է ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավարմանը, եւ նա նույն դժոխային վարքագիծը շարունակել է դիվանագիտության ասպարեզում»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ աշխարհի ԱԳ նախարարները խաղաղության, հաշտության, երկխոսության եւ հարգանքի նախագուշակներ են, Պոմպեոն վերածվել է «խուլիգանական, կեղծ անձի, որը հետեւում է բռնության, անբարեկրթության եւ ծայրահեղականության լեզվին»:

Միացյալ Նահանգները նախօրեին հայտարարել էր Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ուղղված երկրի դատարաններում եւ անվտանգության ծառայություններում առանձին անձանց: Պատժամրջոցներ են սահմանվել իրանցի 2 դատավորի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ