News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճանապարհային երթեւեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար, 2019 թ. դեկտեմբերի 21-ից Երեւան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան եւ Կիեւյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկներում փորձնական կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայով Փափազյան-Կոմիտաս խաչմերուկից դեպի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկ եւ Կիեւյան կամրջով դեպի Կիեւյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկներում երթեւեկել ուղիղ կամ դեպի աջ, ներկայումս գործող միայն դեպի աջի փոխարեն:

Նշված խաչմերուկներում լուսացույցներից կապամոնտաժվեն դեպի աջ անընդհատ երթեւեկությունը թույլատրող աջ սեկցիաները, համապատասխանորեն կփոխարինվեն հատուկ թելադրանքի նշաններն ու գծանշումները:

Տպել
Ամենաշատ