Հնդկաստանի դատարանը իշխող կուսակցության օրենսդրին դատապարտել է ցմահ բանտարկության՝ նրան մեղավոր ճանաչելով 2017 թվականին անչափահաս աղջկա առեւանգման եւ բռնաբարության համար, տեղեկացնում է AP-ը։

Դատավորը կարգադրել է Կուլդիպ Սենգարին զոհին վճարել 2,5 մլն ռուփի (35 715  դոլար) փոխհատուցում։

Նա ձերբակալվել է անցած տարվա ապրիլին եւ հեռացվել «Բհարաթիա Ջանաթա» իշխող կուսակցությունից։

Դեռահասը կուսակցությանը մեղադրել է այն բանում, որ այն քողարկել է օրենսդրին, իսկ ոստիկանությանն այն բանի համար, որ ձգձգել է քրեական հետապնդումը։ Նրա խոսքով՝ իր ընտանիքը ճանաչել է Սենգարին, որովհետեւ նույն գյուղից էին Ուտար Փրադեշ նահանգում։ Աղջիկը մեղադրել է Սենգարին բռնաբարության մեջ 2017 թվականի հունիսին։

Հնդկաստանում կանանց դեմ բռնության հանցագործությունների թիվն աճել է, չնայած խիստ օրենքներին, որոնք ընդունվել են 2013 թվականին։ 2012-ին ավտոբուսում կնոջ դաժան խմբակային բռնաբարությունը Նյու Դելիի կենտրոնում ստիպեց հարյուր հազարավոր հնդիկների փողոց դուրս գալ՝ պահանջելու խիստ օրենքներ բռնաբարության դեմ։