News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականին 365 սկսնակ գործարարներ անցել են վերապատրաստման դասընթացներ, որոնք զինում են նրանց գիտելիքներով, օգնում են մշակել բիզնես ծրագրեր. Նրանցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Նրա խոսքով, դրանցից 159-ը ներկայացվել են ֆինանսական աջակցության. «Ֆինանսական աջակցությունը մնք տրամադրում ենք վարկային երաշխավորության ձեւով: Պարզ է, որ սկսնակ գործարարներին բանկերը դժվարությամբ են վարկեր տրամադրում, որովհետեւ չկա գրավ, չկա վստահություն, նախորդ տարիների հաշվետվություններ եւ գալիս է հեղինակավոր երաշխավորի կարիքը: Հենց դա էլ մենք անում ենք Ներդրումների աջակցման կենտրոնի շնորհիվ:

Վարկերը տրամադրվում էին 5 տարի մարման ժամկետով, 10 տոկոսով: Այս տարվա ընթացքում արդեն իսկ 72 սուբյեկտ ստացել է ՓՄՁ վարկերը, աշխատանքները դեռ շարունակվում են»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ ՓՄՁ-ների զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության մեջ կարեւոր տեղ է հատկացվում նրանց մրցունակության բարձրացմանը. «Այս ուղղությամբ կա 4 հենասյուն մեր ռազմավարության մեջ. առաջինը ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն է: Հաջորդ հենասյունը ՓՄՁ սուբյետկտների կարողություն ու ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն է: Ունենք ՓՄՁ սուբյեկտների համար շուկաների հասանելիության հենասյուն: Եվ վերջին հենասյունը ՓՄՁ զարգացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ եւ իրավական միջավայրի ապահովումն է: Այստեղ ավելի շատ խոսելու ենք վարչարարության, օրենսդրության մասին»,-ասաց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ