News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որպես ինստիտուտ նորմալ եմ գնահատում, որ մարդիկ երաշխավորությամբ են հանդես գալիս, բայց սա թող չդառնա քաղաքական քայլ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով մշակույթի 60 գործիչների տարածած հայտարարությանը, որով վերջիններս կոչ էին անում փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Նրա խոսքով մի բան է, որ ասեն՝ այդ գործչի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, դրա համար ենք ուզում, որ այդ անձը դուրս գա, մեկ այլ բան է, որ ասում են՝ մենք ուզում ենք, որ արդարադատություն տեղի ունենա, բայց գտնում են, որ տվյալ անձը չի խորչընդոտի այդ արդարադատության իրականացմանը՝ լինելով ազատության մեջ:

«Եթե այդ անձինք երկրորդ տարբերակով են արտահայտվել, դա նորմալ է: Եթե իրենք քաղաքական ձեւով են գործընթացի մեջ մտել, կարծում եմ՝ մշակույթի գործիչները պետք է հնարավորինս իրենց հեռու պահեն քաղաքականությունից»,-ընդգծեց Տարոն Սիմոնյանը՝ ընդգծելով, թե մշակութային գործիչները հասարակության խիղճն են եւ գիտակցությունը, եւ լավ կլինի, որ այդ խիղճն ու գիտակցությունը երբեք քաղաքական թաթախվածություն չունենան:

Անդրադառնալով հարցին՝ կա՞ հասարակական պահանջ, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի ազատության մեջ, Սիմոնյանը պատասխանեց, թե ինքն այդպիսի հասարակական պահանջի տպավորություն չի ունեցել. «Ես տեսնում եմ, որ այդպիսի մասնագիտական պահանջ, միգուցե, կա փաստաբանների կողմից, որոնք գտնում են, որ Քոչարյանին անազատության մեջ պահելը որեւէ ձեւով չի նպաստում արդարադատության իրականացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ