News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է նոր սակագնային փաթեթների գործարկման մասին՝ իրավաբանական անձանց համար։ Հետվճարային սակագնային փաթեթների շարքը բիզնեսին առաջարկում է փաթեթում ներառված խոսելաժամանակ ՀՀ եւ Ռուսաստանի Beeline ցանցի  հեռախոսահամարներին զանգահարելու համար, րոպեներ դեպի ՀՀ եւ ՌԴ այլ ցանցեր, Արցախի, ԱՄՆ-ի, Կանադայի բոլոր ֆիքսված եւ բջջային ցանցեր, կարճ հաղորդագրություններ եւ ինտերնետ։

Փաթեթները ստեղծված են հատուկ այն բաժանորդների համար, ում հարկավոր է խոսելաժամանակի, կարճ հաղորդագրությունների եւ շարժական ինտերնետի մեծ փաթեթ։ Շարքը ներառում է 5 առաջարկ՝ 2000 դրամից մինչեւ 9000 դրամ ամսավճարով։

Օրինակ՝ «Business 4» սակագնային փաթեթը 7000 դրամ ամսավճարի դիմաց իր մեջ ներառում է 10 000 րոպե դեպի ՀՀ եւ ՌԴ Beeline բջջային ցանց, 500 րոպե դեպի ՀՀ եւ ՌԴ այլ ցանցեր, Արցախի, ԱՄՆ-ի, Կանադայի բոլոր ֆիքսված եւ բջջային ցանցեր, 500 հաղորդագրություն դեպի ՀՀ եւ Արցախի բոլոր բջջային ցանցեր եւ 20 ԳԲ գերարագ ինտերնետ։

«Մեզ համար շատ կարեւոր է շահավետ առաջարկներով հանդես գալ ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ կորպորատիվ հաճախորդների համար։ Այս պատճառով հատուկ իրավաբանական անձանց համար մենք մշակել ենք «Business» սակագնային փաթեթների ունիվերսալ շարք։ Յուրաքանչյուր հաճախորդ, իր բիզնես կարիքներից ելնելով, հաստատապես կգտնի տրամադրվող 5 տարբերակներից նախըտրելի փաթեթը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ