News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ստյոպա Սաֆարյանի նշանակումը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում դրական եմ գնահատում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ նրա թեկնածության հարցն իրենց հետ չի քննարկվել:

«Այս տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքը թե քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում շատ կարեւոր եմ գնահատում, թե առհասարակ նրա իրականացրած գործունեությունը շատ դրական եմ համարում»,-ասաց Մակունցը:

Դիտարկմանը, որ Վազգեն Մանուկյանը քննադատվում էր, որ լինելով Հանրային խորհրդի նախագահ, քաղաքական հայտարարություններ էր անում, «ԻՄ քայլի. ղեկավարն ասաց. «Անձամբ ես չեմ նկատել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից որեւ մեկը քաղաքական ինչ-որ  հայտարարությունների հետ կապված քննադատություն հնչեցրած լինի: Ես նման բան չեմ տեսել: Ընդհանրապես, Հանրային խորհրդի գործունեությունը պայմանավորված չէր անձերի քաղաքական հայտարարություններ անել, չանելով: Այլ պայմանավորված էր նրանով, թե ինչով է զբաղված Հանրային խորհուրդը: Որեւէ մեկս չէինք կարողանում հասկանալ բովանդակային առումով իրենց աշխատանքը»:

Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Հանրային խորհրդի մոտեցումներում փոփոխության անհրաժեշտություն կա. «Եթե հանրությունը նաեւ մենք չենք հասկանում, թե ինչով է զբաղված այդ խորհուրդը, ուրեմն անհրաժեշտություն կա առնվազն մոտեցումների փոփոխության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ