News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ թմրանյութ անցկացնելու ժամանակ բռնված անձը ամենևին էլ մանր ձուկ չէ, նորմալ ձուկ է։Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք թմրանյութ անցկացնելու ժամանակ բռնված ՔԿՀ աշխատողը «մանր ձուկ» չէ, արդյոք չի հովանավորվել ՔԿՀ պետի կողմից։

«Արմավիր» ՔԿՀ թմրանյութ անցկացնելու ժամանակ բռնված անձը 2 ամիս առաջ վերցվել է մշտադիտարկման տակ։ Նա ամենևին էլ մանր ձուկ չէ, նորմալ ձուկ է։ Ով է ասում մանր ձուկ է, թմրանյութի ավարի փաթեթներն այնքան շատ էին, որ ինձ չհասցրին ամբողջությամբ ներկայացնեն։ Եթե չլիներ «Արմավիր» ՔԿՀ ղեկավարի աչալրջությունը, պատշաճ ղեկավարումը, պահանջկոտությունը, խստությունը, իհարկե չէր բացահայտվի այս դեպքը։ Բացահայտվել է իրենց նախաձեռնությամբ։ ՔԿՀ պետը հետամուտ է եղել, որ մերկացնի իր աշխատողին։ Այս գործով ամբողջ շղթան է հայտնի մեզ, նախաքննությունից ելնելով չեմ ներկայացնում, բայց երբ հրապարակվի տվյալները, կտեսնենք, որ բռնված աշխատողը ձկնիկ չի, լավ էլ ձուկ է։ Մի ամբողջական փաթեթի մեջ փաթեթիկներ են եղել, 200 գ մարիխուանան լուրջ քանակություն է, 19 դեղահաբ «Լիրիկա», «Սուբուտեքսի» փշրանք, մեկ դեղահաբը 100 հազար դրամ արժի»,-ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ