News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները այսօր՝ դեկտեմբերի 20-ին, եկել են Կառավարության շենք, որպեսզի նամակ փոխանցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատճառը նոր տնօրենի նշանակումն է, որին ուսուցչական կոլեկտիվն ու ծնողները համաձայն չեն։

NEWS.am-ի հետ զրույցում ծնողներն ասացին, որ դպրոցում իրավիճակը շարունակվում է լարված մնալ եւ իրենք պատրաստվում են իրենց երեխաներին հանել դպրոցից։

«200 ծնող ստորագրել է, որ եթե նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանին չազատեն, երեխաներին դպրոցից հանելու են, տանեն այլ դպրոց։ Մենք կառավարություն ենք բերել նաեւ այդ ստորագրությունները»,– ասաց ծնողներից մեկը։

Հիշեցնենք, որ դպրոցի ուսուցիչները և աշակերտները գործադուլ ու դասադուլ էին իրականացնում, իսկ դպրոցականների ծնողները փակել էին դպրոցի մուտքն ու թույլ չէին տալիս հաստատության տնօրենին ներս մտնել:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 2-ին կրթական հաստատությունում իրականացված տնօրենի ընտրության մրցույթում նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը հավաքել է 4 ձայն, իսկ Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն նշանակվել է Ոսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ