Մինչ Բրատիսլավայում հանդիպումը մենք տեսանք, թե ինչպես Բաքվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցի հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը բարձր տրամադրություն ուներ: Տպավորություն է ստեղծվել, որ Բրատիսլավայում պետք է իրականացվեն կուլիսային պայմանավորվածություններ, եւ որ այդ հանդիպումը պետք է դրանք իրականացնելու հնարավորություն տա: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դրա կարող է կապված լինել փաստաթուղթ հրապարակելու Ադրբեջանի որոշման հետ. փաստաթուղթ այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը տեսնում հակամարտության արդյունքները, այպսես կոչված «կարմիր գծերը», մինչեւ Սլովակիայում հանդիպման սկիզբը:
«Սակայն Մնացականյանի հայտարարությունից հետո, որտեղ նշվել են «հայկական կողմի կարմիր գծերը», Մամեդյարովի տրամադրությունը փչացավ, այսինքն՝ ինչ-որ բանից նա հիասթափված էր»,- նշեց նա:
Քաղաքական գործիչը նկատեց, որ այդ հայտարարությամբ ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւս մեկ անգամ ֆիքսել է, որ Ղարաբաղը որեւէ պայմանով չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում, եւ նշել է միջադեպերի հետաքննության մեխանիզմների առկայությունը, առանց որոնց չի կարող ապահովվել անվտանգությունը:
«Այն թեզը, որ կարելի է կրակել եւ բանակցություններ վարել, խիստ ադրբեջանական հայեցակարգ է, որի օգնությամբ Բաքուն փորձում է շանտաժի ենթարկել եւ՛ բանակցային կողմերին, եւ՛ համանախագահներին»,- նկատեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով կարգավորելու Ադրբեջանի ցանկությունը պետք է ամբողջովին վերանա:
«Դա հնարավոր է Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունների պահպանման դեպքում, որտեղ ասվում է սադրանքների համար իրական պատասխանատուների հայտնաբերման հարցով շփման գծի ողջ երկայնքով մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին: Այդ դեպքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման դեպքում կդառնա միջազգային հանրության դատապարտման առարկա: Դրանից եզրակացություն, որ նոր իշխանությունը պետք է բանակցություններ սկսի այդ մեխանիզմների հաստատման համար: Սակայն երբ ուշադրություն է հատկացվում ոչ թե դրան, այլ բանավոր պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Դուշանբեում, առաջընթացի հասնելն անհնար է»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում անցկացվել է ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:





























