News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով օրենքների հետևում, 2 օր է՝ փորձում է արդարացնել իր ընտանիքի՝ Հայաստանի հարկատուների հաշվին արվող կայֆերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Նիկոլը սրբորեն պահում է իր ընտանիքի ճոխ կյանքը ապահովող ցանկացած օրենք՝ կառավարական դաչայից, կնոջն ու երեխեքին սպասարկող առանձին մեքենաներից ու թիկնապահներից սկսած, մինչև մասնավոր ինքնաթիռով վոյաժներ, բայց թքած ունի ցանկացած այլ օրենքի վրա՝ Սահմանադրությունից մինչև վարչական օրենսգիրք:

Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես ժողովրդի կյանքը լավացնելու խոստումներով իշխանություն զավթած, բայց մենակ սեփական ընտանիքի էլիտար կայֆերն ապահոված ղեկավար:

Անկախ Փաշինյանների ընտանիքի անդամների կապած բայաթիից, իրականությունը դրանից չի փոխվում: Նիկոլի աղջիկը Հայաստանի 3-րդ հանրապետության միակ ղեկավարի երեխան ա, որը առանձին ախռանիկ ու պետական ջիպ ունի:

Ու Նիկոլը խաբելա ժողովրդին, երբ ասելա թե էդ ավտոն իր պաշտոնավարումից առաջա ձեռք բերել, նայեք պետգնումների կայքը կտեսնեք, որ Մարիամ Փաշինյանի համար էդ ջիպը Հայաստանի բյուջեի հաշվին գնել են 2018թ.-ի հոկտեմբեր, նոյեմբերին»,-նշել է նա:

Տպել
Ամենաշատ