News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պատկերացնո՞ւմ եք Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի վիճակը, եթե ազատ արձակեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Այն մթնոլորտը, այն ինչը, որ կատարվում է մեր դատական իշխանության հետ։ Եվ այդ մթնոլորտում սպասել, որ դատավոր պետք է հերոսանա… Պատկերացրեք՝ Լուսինե Աբգարյանի վիճակը, եթե ազատ արձակեր հորս, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվեր։ Երբ անցած անգամ հորս ազատ էին արձակել, հաջորդ օրը ՀՀ վարչապետը կոչ արեց փակել  դատարանների մուտքերը։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, աշխարհում չլսված բան է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 20–ին, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող՝ պաշտպանների միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ