News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից այսօր տրվել է «Օրինապահ հարկ վճարող» անվանմամբ հավաստագիր:

Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը շնորհեց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Նարինե Սարգսյանին, ինչպես նաև այլ 7 տնտեսվարողների:

Հավաստագիրը բանկին շնորհվել է 2019 թվականի ընթացքում պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորություններն ամբողջական և պատշաճ կատարելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկները և հաշվետվությունները ճշգրիտ ներկայացնելու, և իրավախախտումների բացակայության համար:

«Հայբիզնեսբանկը» մշտապես նպաստել է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը: Բանկն իր գործունեության ավելի քան քսանհինգ տարիների ընթացքում գործել է օրենքի սահմաններում, եղել է ճշտապահ հարկ վճարող, իրականացրել է բազմաթիվ բարեգործական, մշակութային և սոցիալական ծրագրեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Ամենաշատ